Saturday, 20 06 2026
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Մադրիդում՝ Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Դեպի ավելի ներառական բազմակողմ համագործակցություն․ ֆեմինիստական դիվանագիտության առաջարկներ» խորագրով պանելային քննարկմանը։

Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, պանելային քննարկման վարողի հարցադրման համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է բազմակողմ հարթակներում կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանություն ոլորտներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի և կանխարգելման կապին, ինչպես նաև նշյալ հարցերում կանանց դերակատարության բարձրացմանը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ կանխարգելման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում կանխարգելման օրակարգի ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում ՄԱԿ համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է, որ մարդու իրավունքների խախտումների կանխարգելումը մեծ դեր է խաղում ՄԱԿ-ի մյուս հենասյուների՝ անվտանգության և զարգացման ոլորտներում առաջընթացի կամ ձախողման համար: Այս առումով կարևորվել է բոլոր երեք հենասյուների միջև համագործակցությունը և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Որպես Հայաստանի ներդրում այս ոլորտում ներկայացվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կողմից հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը, որը հստակ կոչ է անում ընդգրկել կանխարգելման օրակարգը ՄԱԿ բոլոր երեք հիմնասյուներում:

Անդրադառնալով «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ քննարկումները հաճախ կենտրոնանում են կանանց պաշտպանության հարցերի վրա, մինչդեռ օրակարգը հավասարապես վերաբերում է կանանց մասնակցությանը, կանխարգելմանը և խաղաղաշինությանը։ Ընդգծել է, որ կանայք ոչ միայն պաշտպանության շահառուներ են, այլև դերակատարներ, առաջնորդներ, միջնորդներ և խաղաղարարներ, որոնց իմաստալից մասնակցությունը նպաստում է առավել ներառական որոշումների կայացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդմանը և երկարատև խաղաղության հաստատմանը։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է նաև, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը:

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է, որ ֆեմինիստական մոտեցումը խաղաղությանը և անվտանգությանը ոչ այնքան կանանց և աղջիկների պաշտպանությունն է բռնությունից, այլ նրանց մասնակցությունն է բռնության կանխարգելմանը։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Թաիլանդի ԱԳ նախարարի տեղակալ Վիժավատ Իսարաբակդին, Ռուանդայի ԱԳ նապարարի տեղակալ Ուստա Կաիտեսին, Իսպանիայի ԱԳ նախարարության՝ ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Լուսիա Գարցիա Ռիկոն, ՄԱԿ Կանայք կազմակերպության՝ քաղաքականության, խրագրերի և միջկառավարական բաժնի ղեկավար Սառա Հենդրիկսը, ՄԱԿ հիմնադրամի՝ կանանց և աղջիկների ռազմավարության հարցերով փոխնախագահ Միշել Միլֆորդ Մորսը, «GWL Voices» կազմակերպության տնօրեն Սուսանա Մալկորան և «The Alliance for Diplomacy and Justice» նախաձեռնության համանահիմնադիր և համանախագահ Ջեսիկա Ստերնը՝ որպես մոդերատոր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում