Եվրամիությունն անընդունելի է համարել Իրանի գրոհները Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական օբյեկտների դեմ։
«Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Քուվեյթում և Բահրեյնում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Իրանի վերջին գրոհները։ Իրանի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա կատարված այս կանխամտածված հարձակումները անընդունելի են, միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ են և սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը», – ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի՝ հունիսի 3-ի երեկոյան տարածած հայտարարության մեջ։
«ԵՄ-ն համառորեն ապաէսկալացման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևի լիարժեք կատարման կոչ է անում: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այդ գրոհների զոհերին և բոլոր տուժածներին մաղթում ենք արագ ապաքինում», – ասվում է փաստաթղթում։










































