Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Լեհաստանի գործարար պատվիրակության հետ Երևան է ժամանել Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարը

Երևան է ժամանել Լեհաստանի հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար պարոն Տոմաշ Տոմչիկևիչը գործարար պատվիրակության հետ` գործարար առաքելություն իրականացնելու նպատակով:

Այցելության շրջանակներում Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր հայ-լեհական գործարար համաժողով:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պարոն Ա. Պետրոսյանը, Լեհաստանի հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար պարոն Տոմաշ Տոմչիկևիչը, ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռ. Հարությունյանը, Լեհաստան-Հայաստան առևտրի պալատի նախագահ պարոն Զբիգնև Շմուրլո:

Զարգացման հայկական գործակալության կողմից տեղի ունեցավ «Հայկական շուկա մուտք գործելու պայմանները, ներդրումային հնարավորությունները Հայաստանում» շնորհանդես:

Իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ գործարար համաժողովը Հայաստանում և Լեհաստանում գործունեություն ծավալելու գերազանց առիթ կհանդիսանա: Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարարն իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պետք է Հայաստանը գովազդել Լեհաստանում, որպես բարենպաստ ներդրումային երկիր: Ըստ ԶՀԳ գլխավոր տնօրենի, գործակալությունը և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ են ամեն ինչ անել գործարարության զարգացման համար:

Այցելության մի քանի օրերի ընթացքում տեղի են ունենալու անհատական գործարար հանդիպումներ ինչպես նաև այցելություններ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն համապատասխան նախարարություններ ինչպես նաև ձեռնարկություններ:

Լեհաստանից ժամանած 8 ընկերություն ներկայացնում են հետևյալ ոլորտները. միջազգային հեռահաղորդակցություն, լամպերի արտադրություն և վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում, նորարարական լուծումների նախագծում, բժշկական ծառայություններ, ազատ տնտեսական գոտիներում ներդրումների իրականացում, տեքստիլ արդյունաբերություն, թափոնների կառավարում-շրջակա միջավայրի պահպանում, շինանյութեր, առևտուր, փայտամշակում-փափուկ կահույք:

2011թ. Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 20,5 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 926 հազ. ԱՄՆ դոլար և ներմուծումը` 19,5մլն ԱՄՆ դոլար:

Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կտավաքար և ներմուծվում են մեխանիզմներ, եթերային յուղեր, կոսմետիկա, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, դեղագործական ապրանքներ և այլն:
ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում