Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը երեքշաբթի օրը ընկել է ևս 1 տոկոսով՝ ընդլայնելով կորուստների ծավալը: Երեկ ընկերության մեկ բաժնետոմսի գինը հասել էր 27.15 դոլարի: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մենեջմենթի խորհրդատվական Capstone ընկերության վերլուծաբան Ռորի Մահերի խոսքով՝ վերջին 6 ամիսներին ինքը հետևել է օգտատերերի թվաքանակի փոփոխություններին ավելի քան 200 երկրներում և պարզել, թե ինչպես է իր օգտատերերի թիվն ավելացրել ցանցն աշխարհում:
ԱՄՆ-ում օգտատերերի թիվը կրճատվել է 1,1 տոկոսով: 23 երկրներից, որտեղ Facebook-ն իր թափանցելիությունն ընդլայնել է 50 տոկոսով, վերջին 3 ամիսներին միայն 9-ն են ընդլայնել իրենց օգտատերերի թիվը, մինչդեռ մնացած 14 երկրներում ցանցը կամ քիչ օգտատեր ունի, կամ աճն աննշան է եղել:
Facebook-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել հայտարարությունը:
Facebook-ը, որը վերջին անգամ հայտարարել է ավելի քան 900 միլիոն օգտատիրոջ մասին, 2004-ին իր մեկնարկից հետո արտասովոր աճ է գրանցել, ինչի արդյունքում մայիսին ընկերությունը գնահատվեց ավելի քան 100 միլիարդ դոլար:











































