Գերմանիայի իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության և Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբավորումները, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները միասնական բանաձև են ընդունել՝ ի պաշպանության կրոնական թլպատման: Այս մասին հաղորդում է Zeit թերթը, որի տրամադրության տակ հայտնվել է այդ փաստաթուղթը: Բանաձևին պատրաստվում են միանալ նաև «Կանաչների» պատգամավորները: Փաստաթուղթը Բունդեսթագում կքննարկվի հուլիսի 19-ին:
Պատգամավորներն իրեն բանաձևում կոչ են անում կառավարությանը մշակել օրենք, որը հիվանդանոցներին թույլ կտա տղա երեխաների թլպատում կատարել ծնողների խնդրանքով: Խորհրդարանականները պահանջում են այդ հարցը լուծել հնարավորինս արագ և սահմանազատել կնոջ ու տղամարդու թլպատումը: Կանաց թլպատումը մտցված է Գերմանիայի քրեական օրենսգիրք՝ որպես հանցագործություն և պատժվում է մինչև 2 տարվա ազատազրկմամբ:
Խորհրդարանականները նշել են, որ իշխանությունները պետք է ապահովեն դավանանքի և կրոնական ծեսերի կատարման ազատություն:
Բանաձևի ընդունման համար առիթ է հանդիսացել Քյոլնի դատարանի որոշումը, որն ավելի վաղ 4-ամյա երեխայի թլպատումն անօրինական էր համարել: