Շուրջ 48 տոննա արծաթ է դուրս բերվել Իռլանդիայի ափերի մոտ` 5 կմ խորությունից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Ձուլակտորները գտնվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված նավից: Բեռը Ատլանտյան օվկիանոսում հանգչող նավերի պատմության ուսումնասիրության մեջ խոշորագույնն է:
1941թ. «Գերսոպպա» շոգենավը Կալկաթայից ուղևորվում էր Լիվերպուլ` փոխադրելով արծաթ, թեյ ու պողպատ, սակայն շեղվելով իր հիմնական խմբից` խորտակվել էր գերմանացի սուզանավի կողմից:
Ներկայում դուրս բերված ստորջրյա գանձն արժե 38 մլն դոլար:











































