Նախկին ատամնաբույժ և Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական օգնական Նիկոլ Մինետին, որը ներկայում ներկայացնում է «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը Լոմբարդիայի շրջանային ասամբելայում, Իտալիայի նախկին վարչապետից պահանջել է 1 մլն եվրո կամ իրեն հատկացնել նախկին վարչապետին պատկանող մեդիահոլդինգում ազդեցիկ պաշտոն: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, այս պայմանը Մինետին առաջ է քաշել ի պատասխան նախկին ղեկավարի` պաշտոնը լքելու պահանջին:
Նիկոլ Մինետին հայտնի է նաև Բեռլուսկոնիի «բունգա-բունգա» սեքս-երեկույթների գործով:
Ավելի վաղ Մինետիին պաշտոնից հեռանալու կոչ էր արել նաև կուսակցության քարտուղար Անջելինո Ալֆանոն:







































