Ռուսական Rosbalt գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Պետական հեռուստատեսությունը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարությունը, ըստ որի` Բուրգասի երեկվա ահաբեկչության ետևում կանգնած են Իրանի հատուկ ծառայությունները:
Հեռուստատեսության մեկնաբանն Իսրայելի այդ մեղադրանքը համարել է «անհեթեթ ու սենսացիոն»: Մեկնաբանի խոսքերով՝ Նեթանյահուի այդ հայտարարության գլխավոր նպատակն Իրանի ու նրա դաշնակիցներ Սիրիայի ու «Հըզբոլլահի» վարկաբեկումն է:
Պաշտոնական Իրանը դեռ չի արձագանքել Բուրգասի երեկվա ահաբեկչությանը:









































