2012-ի երկրորդ եռամսյակում Facebook սոցիալական ցանցի գովազդի վարկանիշը բարձրացել է 58 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դա նշանակում է, որ սոցցանցը գովազդներից ավելի ու ավելի մեծ շահույթ է ստանում: Այս մասին հաղորդում է CNet.com-ը:
TBG Digital-ի կազմած Global Facebook Advertising Report Q2 2012 զեկույցի տվյալներով ՝ ԱՄՆ-ում սոցցանցի գովազդի վարկանիշն աճել է 25 տոկոսով, Կանադայում՝ 21, իսկ Միացյալ Թագավորությունում՝ 7 տոկոսով: Տվյալները ստացվել են 190 երկրների ավելի քան 200 օգտատերերի շրջանում անցկացված հարցումների արդյունքում:
Սա մեծ նորություն է Facebook-ի համար, որի գովազդի վարկանիշը անցած եռամսյակում 6 տոկոսի անկում էր գրանցել:
Գովազդի մեկ click-ի գինը, որը գովազդատուները վճարում են սոցցանցին, առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայում հասել է 1 դոլարի: Այս եռամսյակում գովազդի մեկ click-ի արժեքի վարկանիշն ավելացել է 9 տոկոսով: Ի դեպ, սոցցանցի բջջային գովազդն ու առավել ևս «Հովանավորված պատմությունները» ավելի արդյունավետ են, քան բրաուզերային տարբերակների գովազդները:
Ինչ վերաբերում է Twitter միկրոբլոգների ցանցին, ապա ցանցի գովազդների վարկանիշային կանխատեսումները 4 անգամ ցածր են` համեմատած Facebook-ի հետ:








































