Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը հրաժարվել է «Յուվենթուս» տեղափոխությունից: Արգենտինացու որոշումը չի փոխել նույնիսկ թուրինցիների առաջարկած տարեկան 7 մլն եվրո աշխատավարձը, որը գերազանցում է «արքայական ակումբ»-ում նրա վարձատրությանը:
Անցած մրցաշրջանում Գոնսալոն «Ռեալ»-ի կազմում մասնակցել է Պրիմիերայի 35 հանդիպումներին` առանձնանալով 22 գոլով և 9 արդյունավետ փոխանցումներով:









































