Քաղաքական օրակարգում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ակտիվությունը ոչ մի հետևանքի չի հանգեցնի ընդդիմության համար։ Իսկ ՀՀԿ-ԲՀԿ ամբողջովին մտածածին խնդիրներ են, իրականում այստեղ ոչ մի խնդիր չկա։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՆԺԿ նախագահ Արամ Կարպետյանը։
«Այլ բան է ինչ-որ բան կիսելու խնդիրը, որը մեզ հետաքրքիր չէ։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ես կարծում եմ, որ ընդդիմությունը հիմա շատ ճիշտ կողմնորոշման մեջ է։ Ընդդիմության միակ գործելաոճը ժողովրդի հետ աշխատելն է և ժողովրդին դիմելն է։ Ինչպես տեսաք, թե՛ Եգիպտոսում, թե՛ Թունիսում, հավատացնում եմ Ձեզ, թե՛ Ալժիրում և Յեմենում, թե՛ մնացած տեղերում, ինչ էլ կատարվի, պայքարի հիմքը միայն ժողովրդի ցասման ալիքն է։
Հիմա իմ անձնական կարծիքն է. պատրա՞ստ է ժողովուրդը մինչև վերջ ցասման։ Իմ անձնական կարծիքով, դեռ մինչև վերջ գնալու պատրաստ չէ։ Հետևաբար, ընդդիմությունը շատ խելացի է կատարում իր աշխատանքը։ Բացատրում է , հանդիպում է։ Այդ պասիվությունը թվացյալ է։ Դա պասիվություն չէ։ Դա ռեալ գործելաոճ է»,- ավելացրեց Արամ Կարապետյանը։









































