Զանզիբարի (Տանզանիա) ափերի մոտ լաստանավի կործանումից զոհվածների թիվը հասել է 27-ի, ներառյալ երկու եվրոպացիները։ Փրկվել է շուրջ 150 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը` հղում անելով արշիպելագի տրանսպորտի նախարարությանը:
Լաստանավը ուժեղ քամու հետևանքով շրջվել ու խորտակվել է Հնդկական օվկիանոսում:
Լաստանավի վրա եղել է ավելի քան 280 ուղևոր, ներառյալ 30 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամները:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:






































