Այսօր` առավոտյան ժամը 08:00-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բացվեցին ընտրատեղամասերը. Արցախի բնակչությունը նախագահ է ընտրում: Ընդհանուր առմամբ ամբողջ օրվա ընթացքում կգործի 274 ընտրատեղամաս, որից մեկը Երևանում` ԼՂՀ ներկայացուցչությունում, որտեղ ընտրելու իրավունք ունեն Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները: Արցախում ընտրելու իրավունք ունեցող բնակչության թիվը կազմում է 98 909: Ընտրություններին կհետևեն տեղական և միջազգային դիտորդներ: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ սկսած ժամը 12:00-ից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ տեղեկատվություն կհաղորդի լրատվամիջոցներին: Ընտրությունների ընթացքին հետևելու համար Արցախ են ժամանել նաև լրագրողներ տարբեր երկրներից:
Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի թենածուները երեքն են` Բակո Սահակյանը, Վիտալի Բալասանյանը և Արկադի Սողոմոնյան…. Հիմնական ընտրապայքարն ընթանալու է Բակո Սահակյանի և Վիտալի Բալասանյանի միջև:












































