61-ամյա տատիկ Քրիստինա Քեյսին ԱՄՆ-ից իր աղջկա համար երեխա է լույս աշխարհ բերել: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, տիկին Քեյսին դարձել է ոչ միայն Իլինոյսի ամենատարեց ծննդկանը, այլև միակ կինը, որը իր աղջկա համար դարձել է փոխնակ մայր:
Ամերիկուհի թոշակառու Քրիստինա Քեյսին արդեն ունի երեք երեխա: Նա ինքնուրույն որոշում է կայացրել դառնալ փոխնակ մայր իր աղջկա` Սարա Քոննելի և փեսացուի` Բիլի համար: Քեյսին ցանկանում էր օգնել իր աղջկան, որը 2004թ.-ից չի կարողանում հղիանալ:
Հղիությունը Քրիստինա Քեյսիի մոտ անցել է շատ լավ և կեսարյան հատման միջոցով ծննդաբերությունը անցել է առանց բարդությունների:
Սա այս տարիքի կանանց համար հազվագյուտ երևույթ է, սակայն գիտության զարգացման հետ մեկտեղ այս ամենն ավելի հավանական է դառնում:
Քրիստինա Քեյսին հայտնել է, որ իր ամենաերջանիկ օրերն իր երեխաների և թոռների ծնվելու օրերն են եղել:









































