«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է Միկա Ռիչարդսին զիջել «Ռեալ»-ին: Ժոզե Մոուրինյոն դեմ չէ աջ պաշտպանի իրավունքների գնմանը, քանի որ այդ դիրքում թիմում հանդես է գալիս միայն Արբելոան:
«Daily Star» պարբերականի տեղեկությունների համաձայն` Մանչինին նպատակ ունի զգալի գումար վաստակել Ռիչարդսի իրավունքների վաճառքից, եթե «Ռեալ»-ը շահավետ առաջարկ կատարի:
«Մադրիդի «Ռեալ»-ը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ` Ռիչարդսի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով: «Արքայական ակումբ»-ի ներկայացուցիչները բազմիցս են ներկա եղել ֆուտբոլիստի մասնակցությամբ խաղերին»,- նշում է պարբերականը:






































