ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանը դիմել է ՄԱԿ ԱԽ-ին պահանջելով հետաձգել սիրիական իշխանությունների հանդեպ պատժամիջոցների վերաբերյալ քվերակությունը: Ինչպես հստակեցնում է Reuters-ը ,քվեարկությունը պետք է տեղի ունենար այսօր:
Միաժամանակ, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևի ընդունումը հեղափոխական շարժման համար կդառնա անմիջական աջակցություն: Նրա խոսքերով՝ քաղաքականությունը, որը ձևավորվում է ընդդիմությանը սատարելու հիման վրա, «փակուղային է, քանի որ Ասադն իր կամքով չի հեռանա»:












































