Մարզական իրեր արտադրող Adidas ընկերությունը կփակի Չինաստանում հագուստի արտադրման իր միակ ֆաբրիկան: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով ընկերության ներկայացուցչին:
Ընկերության փակումը նախատեսված է արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում:
Ֆաբրիկան գտնվում է Սուչժոու քաղաքում, այնտեղ աշխատոմ է 160 մարդ: Ձեռնարկության փակումը նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Adidas-ի ներկայացուցիչը նկատել է, որ ընկերությունը կշարունակի համագործակցել չինական ձեռնարկությունների հետ, որոնք հագուստ են արտադրում, սակայն նոր ֆաբրիկաներ այլևս չի բացի:
Adidas-ը ներկայում ՉԺՀ-ում համագործակցում է 300 ընկերության հետ:





































