Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում գրանցվել է անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև հերթական բախումը:
Այս անգամ այն գրանցվել է Վանի նահանգի Գյուրփընարի շրջանում, տեղական ժամանակով ժամը 15.00-ին, երբ քուրդ զինյալները կրակ են բացել մարտական ծառայություն կատարող զինծառայողների վրա: Նախնական տեղեկություններով՝ բախման հետևանքով վիրավորվել է 3 զինծառայող:
Նրանց տեղափոխել են հիվանդանոց, իսկ տարածաշրջանում սկսվել են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ՝ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար:







































