Նորաձևության Vogue ամսագրին կրկին մեղադրում են Photoshop-ի չարաշահման մեջ: Այս անգամ քննադատությունների թիրախում Vogue Ռուսաստանի խմբագրությունն է, որը կարծես թե որոշել է մրցակցել գործընկեր Vogue Չինաստանի հետ: Վերջինս լուսանկարներում մոդելին զրկել էր մարմնի մասերից:
Ինչպես նախկինում հաղորդվում էր, չինական ամսագրի օգոստոսի համարի շապիկին տեղադրվել էր սուպերմոդել Դաուտցեն Կրեզի լուսանկարը, որտեղ համակարգչային դիզայներները սխալմամբ «կտրել էին» նրա ոտքը:
Vogue Ռուսաստանի թարմ համարի շապիկին է հայտնվել Photoshop-ի հերթական զոհը: Այս անգամ թևից զրկվել է մոդել Նատաշա Պոլին: Այս մասին տեղեկացնում է Fashiontime-ը:
Ռուսական Vogue-ը նման սխալ թույլ է տալիս արդեն երկրորդ անգամ: Անցած տարի դիզայներներն անխնա մասնատել էին երգիչ Ադամ Լևինին:











































