Դամասկոսում վերջին օրերին կառավարական ուժերի և ընդդիմության միջև շարունակվող բախումներում զոհվել է սիրիական բանակի ավելի քան 60 զինծառայող: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի» (OSDH) հայտարարությունը:
Դամասկոսի որոշ շրջաններում հակակառավարական հուզումները սկսվել էին դեռ 2011 թ. գարնանը: Սակայն հուլիսի 15-ին իրադարձությունները վերաճեցին զինված հակամարտության: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ այդ շրջաններում զինյալների չեզոքացման գործողություններ են իրականացնում: Երկուշաբթի սիրիացի ապստամբները հայտարարեցին, որ լայնածավալ հարձակման են անցում:
«Սիրիայի կանոնավոր բանակի 40-50 զինծառայողներ զոհվել են Դամասկոսի մարտերում երկուշաբթի և առնվազն 20-ը՝ երեկ»,- գործակալությանը հայտնել է OSDH-ի ղեկավար Ռամի Աբդուռահմանը:









































