ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը դեռ շարունակում է ուսումնասիրել «Քինգ դե լյուքս» ընկերության ներկայացրած բողոքը, սակայն այսօր պարզաբանում կտրամադրի՝ կապված կառավարության դիմումի հետ, որով, ըստ տարածված լուրերի, «Ծառուկյան» բարեգործական հիմնարկի անվճար երթուղին, ըստ էության, անօրինական է ճանաչվում:
«Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ իրենք դեռևս ոչ մի պաշտոնական գրություն չեն ստացել:
Հիշեցնենք, որ Աբովյան և Չարենցավան քաղաքների 10 երթուղիների շուրջ 100 աշխատակիցներ գործադուլ էին հայտարարել: Դրանք սպասարկում են ինչպես Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան, այնպես էլ ներքաղաքային երթուղիները: Երթուղիները պատկանում են «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի ղեկավարը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկն է՝ Արթուր Հարությունյանը (Պալաչ):
Վերջին ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի կողմից երթուղի են դուրս եկել անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ: Ծառուկյանի այս գործունեության արդյունքում տուժել է Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությունը:







































