Տանից դուրս գալուց առաջ կանանց երկար պատրաստվելու պատճառով գրեթե բոլոր տղամարդիկ են գանգատվում: Արտաքինի նկատմամբ կանանց բծախնդրությանն անդրադարձել է The Daily Mail-ը:
Բրիտանացի կանայք տարեկան միջինը 91 ժամ են հատկացնում դիմահարդարմանը, այսինքն՝ կյանքի 43 շաբաթը:
Երկրի հարավում բնակվող կանայք ժամադրությունից առաջ ավելի երկար են պատրաստվում, քան հյուսիսում: Հարավում բնակվող կանանց 12 տոկոսը պատրաստվում է 45 րոպեից մեկ ժամվա ընթացքում: Նույն տևողությամբ պատրաստվում է հյուսիսում բնակվող կանանց 8 տոկոսը:
Ուսումնասիրությունն անցկացրել է դեմքի հարդարման պարագաներ առաջարկող St Ives ընկերությունը՝ 1020 կանանց շրջանում:
Հարցմանը մասնակցած կանանց 1/3-ը ցանկություն է հայտնել կրճատել դիմահարդարման վրա ծախսվող ժամանակը, բայց միայն 13 տոկոսն է պատրաստակամություն հայտնել դիմելու այդ քայլին: Կանանց 9 տոկոսը խոստովանել է, որ ոչինչ իրենց չի կարող ստիպել տանից դուրս գալ առանց դիմահարդարման, իսկ 1 տոկոսը հայտնել է, որ կոսմետիկ նյութերի օգնությանն է դիմում անգամ մարզասրահ այցելելիս:
Պարբերականը ուսումնասիրության արդյունքները համեմել է հումորով. հեռախոսը զանգում է, տղամարդը վերցնում է լսափողը և պատասխանում կնոջը հեռախոսի մոտ խնդրողին.
– Նա շպարվում է, կարո՞ղ եք օգոստոսին զանգահարել:







































