Սիրիայի մայրաքաղաքում՝ Ազգային անվտանգության շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքներից մեկը: Ենթադրվում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում:
Հիշեցնենք. վերջին օրերին կատաղի մարտեր են ընթանում Դամասկոսի մի քանի թաղամասերում: Ընդդիմությունը հայտարարում է մայրաքաղաքի վրա «տոտալ հարձակման» մասին:











































