РИА Новости-ի փոխանցմամբ՝ Մոսկվան պաշտոնական Թբիլիսիին առաջարկել է նախ լուծել ժողովրդավարության ոլորտում ունեցած սեփական խնդիրները, և նոր խոսել Ռուսաստանի նմանատիպ խնդիրներից: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը.
«Ամենալավ բանը, որ աշխարհում ժողովրդավարության առաջընթացի համար կարող են անել վրացական իշխանությունները, դա սեփական երկրում ժողովրդավարական ազատությունների, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցում առկա լրջագույն խնդիրների լուծումն է:
Այդ խնդիրների մասին մեկ անգամ չէ, որ արտահայտվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, Եվրոպայի Խորհուրդը, այլ իրավապաշտպան կառույցներ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ռուսաստանի Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է ոչ կոմերցիոն կազմակերպությունների մասին օրենքը, ըստ որի՝ այն ոչ կոմերցիոն կազմակերպությունները, որոնք կֆինանսավորվեն արտասահմանից և կզբաղվեն քաղաքական գործունեությամբ, հավասարեցվեն օտար գործակալներին: