Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Նաջարը հայտարարել է, որ կառավարությունը երկրի սահմանների անվտանգության և վերահսկողության արդյունավետության բարձրացման հատուկ նախագիծ է մշակել:
Այս մասին նախարարը հայտնել է IRNA գործակալությանը` նշելով, որ նախագիծն արդեն ամբողջությամբ իրականացվել է հյուսիս-արևմտյան և արևելյան սահմաններին և շուտով կավարտվի դրա իրագործումը Իրանի ողջ սահմանի երկայնքով:
Նախարարը նաև շեշտել է, որ կառավարությունը սահմանների ամրացման ծախսերը, նախորդ կառավարությունների համեմատ, ավելացրել է 17 անգամ: