Կոլումբիայի իշխանությունները ձերբակալել են նախագահի նախկին թեկնածու Ինգիդ Բետանկուրի առևանգման կասկածյալներից մեկին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի դատախազությանը:
Մարկո Պատինոն ձերբակալվել է հարավային Կակուետա դեպարտամենտում: Նա մեղադվում է Բետանկուրին և այլ մարդկանց առևանգելու և պատանդ պահելու մեջ:
Դատախազության տվյալներով՝ դաշտային հրամանատարը 31 տարի անցկացրել է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերում (FARC):
Քաղաքական գործիչ և նախկին սենատոր Ինգրիդ Բետանկուրը և նրա օգնական Կլարա Ռոխասը առևանգվել էին 2002 թ. փետրվարին: Բետանկուրն ազատ է արձակվել միայն 2008 թ. կոլումբիական զորքերի հատուկ գործողությունների արդյունքում:
Այս պահին FARC-ն իր շարքերում ունի 9200 անդամ:








































