Regnum գործակալությունը հաղորդում է, որ վերջին երկու օրվա ընթացքում տեղացած առատ ձյան հետևանքով փակվել են Վրաստանի բարձրլեռնային շատ բնակավայրեր տանող ճանապարհները: Վնասվել են էլեկտրալարեր, մասնավորապես Խուլոյի շրջանն ամբողջությամբ զրկվել է հոսանքից:
Վթարների վայրերում աշխատում են հատուկ օպերատիվ խմբեր:
Ձյունը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև Ախալքալաքի մարզում, որտեղ արտաքին աշխարհից կտրվել է 10 գյուղ: Ճանապարհներին են մնացել բազմաթիվ մեքենաներ:
Տեղումների պատճառով փակ է Մցխեթա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածը: Այստեղ դուրս է բերվել հատուկ տեխնիկա, սակայն աշխատանքներին խանգարում է տեղացող ձյունը: