Ամերիկյան Կոնգրեսը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից պահանջում է «Հակկանի ցանցը» ներառել ահաբեկչական խմբավորումների ցուցակում: Itar-Tass-ի փոխանցմամբ` երեքշաբթի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել օրինագիծը, որը պետքարտուղարին պարտավորեցնում է 30-օրյա ժամկետում տեղեկացնել Կոնգրեսին` համապատասխանո՞ւմ է այդ ցանցը այն չափանիշներին, որոնք կիրառվում են մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեպքում, և եթե ոչ, ապա բացատրել` ինչու:
Օրենսդիրների խոսքով` Պակիստանում տեղակայված զինված խմբավորումը շարունակում է հարձակումներ գործել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների և ամերիկյան օբյեկտների վրա: Խմբավորումը, որը կրում է «Հակկանի ցանց» անվանումը, ղեկավարվում է հրամանատարներ Սիրաջուդինուի և Ջալալուդինու Հակկանիի կողմից: Ցանցը աֆղան թալիբների մեծ խմբավորում է: Փորձագետների գնահատմամբ` Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո հենց այս խմբավորումն է առաջատար դեր խաղալու երկրի քաղաքական գործընթացներում:
Պետդեպարտամենտում նշել են, որ ԱՄՆ-ն արդեն ահաբեկիչների ցուցակում է ներառել խմբավորման երեք առաջնորդներին: Երրորդը Սանգինա Զադրանան է:







































