«Թրանսվսսրենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի համար անակնկալ չէ, որ ՀՀ իրավապահները հրաժարվում են քննել կոռուպցիայի մասին վերջին աղմկոտ հայտարարությունը:
Այս մասին նա ասել է «Հժ» թղթակցի հետ զրույցում: «Վիզկոն» ԱՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառքներ տալու մասին հայտարարությունը իրավապահների կողմից չքննելու առնչությամբ Հոկտանյանն ասել է. «Իսկ որևէ մեկը սպասում էր, որ այդ հայտարարությունը կքննե՞ն»: Նա նաև ասել է, որ երբ կոռուպցիայի մասին հայտարարությունը մնում է առանց քննության, բնական է, որ հասարակությունը ներկայացված տվյալները պետք է ընկալի որպես հաստատված փաստ:
«Այսպիսով, չհերքված փաստ է այն, որ Երվանդ Զախարյանը և նրա տեղակալ Կարեն Դավթյանը ու մի քանի տասնյակ դատավորներ հարյուր հազարավոր դոլարների հասնող կաշառքներ են վերցրել»:







































