Վիետնամում դատարանը չորս տարվա ազատազրկման է դատապարտել այն ոստիկանին, որը մինչև մահ ծեծել է մոտոցիկլավարի սաղավարտը հանած մարդուն:
Զոհվածը եղել է մոտոցիկլի հետևի նստատեղում: Նա հանել էր գլխարկը որպեսզի զանգահարեր:
Այս միջադեպին մասնակից են եղել նաև ուրիշ ոստիկաններ, որոնց դատարանը արդարացրել է:
Զոհվածի ազգականները դատավճիռը չափազանց մեղմ են համարել: Նրանց խոսքերով` մեղադրյալը մինչև վերջին պահը պնդել է իր անմեղության մասին:
2010թ-ին Human Rights Watch-ի իրավապաշտպաններն իրենց զեկույցում նշել են, որ վիետնամական ոստիկանությունը չափազանց դաժան է գործում:









































