Ջեդա քաղաքի դատարանը լիբանանյան ծագում ունեցող դաջվածք անողին դատապարտել է մտրակի 200 հարվածի, տուգանքի և մեկ տարի ազատազրկման:
The Daily Star-ի փոխանցմամբ` տղամարդուն, ում անունը չի հրապարակվել, մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա ժամանակակից դաջվածքներ և սանրվածքներ է արել կին հաճախորդներին, ինչն արգելված է տեղական օրենքներով:
Դաջվածքի թագավոր մականունով լիբանանցին ձերբակալվել է առաքելության սատարման և անբարոյականության նախազգուշացման ջոկատի կազմակերպած ռեյդի ժամանակ: Այս ջոկատը հատուկ կառույց է, որը հետևում է թագավորության բնակչության բարոյական կերպարին:
Բարոյականության պաշտպանները կարողացել են հայտնաբերել դաջվածք անող տղամարդուն, չնայած վերջինս ներկայացել է որպես հաճախորդներից մեկի վարորդ:
Տղամարդու մոտից առգրավվել է կոսմետիկ նյութեր, մերսման քսուքներ, դաջվաքծների համար նախատեսված գունանյութեր:
Լիբանանցին փորձել` խուսափել պատժից` հայտարարելով, որ վերոնշյալ կոսմետիկ միջոցները կիրառել է միայն հայրենիքում:
Սակայն հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ նա դաջվածքներ է արել սաուդացի թագավորի հպատակներին:
Դատարանի տեղեկություններով` լիբանանցի տղամարդը վերջին տասը տարիների ընթացքում հանցավոր գործունեություն է իրականացրել Սաուդյան Արաբիայում, ուր նա ժամանել է բիզնես-վիզայի միջոցով:







































