Goal.com-ի տեղեկացմամբ` Անտոնիո Կասանոն ցանկանում է լքել «Միլան»-ը և տեղափոխվել «Ջենոա»: Հիշեցնենք, որ 2007-ից 2011 թվականներին Կասանոն հանդես է եկել «Սամպդորիա»-ի` «Ջենոա»-ի գլխավոր հակառակորդի կազմում:
Հաղորդվում է, որ Գենուա է ցանկանում վերադառնալ ֆուտբոլիստի կինը, միևնույն ժամանակ «Սամպդորիա» վերադառնալը գրեթե անհնար է թիմի սեփականատեր Ռիկարդո Գարոնեի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
«Ջենոա»-ի կազմում Կասանոն կարող է փոխարինել Ռոդրիգո Պալասիոյին: Անտոնիոյին «Միլան»-ի կազմում կարող է փոխարինել Մատիա Դեստրոն, ում տրանսֆերը պատկանում է «Ջենոա»-ին:






































