Վերջին շաբաթներին` ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների լարվածության, Ս.Սարգսյան-Ռ.Քոչարյան քողարկված հակամարտության խորապատկերին` «Առաջին լրատվականին» բավական ուշագրավ տեղեկություններ են հասել:
«Առաջին լրատվականի» աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանը օրերս հանձնարարել է իրեն անվերապահորեն հավատարիմ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների և մտերիմների` շրջել զրահաբաճկոններով, ինչպես նաև հրահանգել է նրանց իրենց ծառայողական մեքենաները կայանել Ազգային անվտանգության ծառայության բակում, այլ ոչ թե իրենց բնակության վայրում:
Բացի այդ, մեր աղբյուրների պնդմամբ, Ս.Սարգսյանը գրեթե կրկնապատկել է իր անվտանգությունն ապահովող թիկնազորի թիվը: