Պապարացիների աչքից չի վրիպել բարեկազմ հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը՝ իր ընկերոջ կամ ինչպես նրան ԶԼՄ-ներն անվանել են` toyboy Կասպեր Սմարթի հետ ձեռք ձեռքի տված զբոսնելիս: Երգչուհու հագին շքեղ հագուստ չի եղել, ֆոտոլրագրողները նրան ֆիքսել են Տորոնտոյում կիսավարտիքով քայլելիս:
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր գեղեցիկ մարմինը՝ ընկերոջ հետ Կանադայում գնումների կատարելիս:
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ զարմանալին այն է, թե ինչպես է երկու երեխաների մայրը կարողացել պահպանել կազմվածքը:
Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը հեռացել է American Idol հեռուստատեսային երաժշտական մրցույթի ժյուրիի կազմից՝ զբաղվելու երժաշտական և դերասանական կարիերայով:












































