Saturday, 06 06 2026
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

«Զվարթնոց» մաքսատունը տեխնիկապես վերազինվել է

«Զվարթնոց» մաքսատան առջև խնդիր է դրված ուղևորներին մատուցել միջազգային չափանիշներին համահունչ բարձրակարգ ծառայություն, հետևաբար սպասարկման որակի բարելավմանն ու տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումներն այստեղ մշտական բնույթ են կրում: Պայմանավորված օդանավակայանի ուղևորային համալիրում ուղեբեռի ստացման համար նախատեսված ևս 2 ժապավենների համալրմամբ, ըստ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի, մաքսատան գործելաոճում ևս փոփոխություններ են արվել` հօգուտ ուղևորների. «Տեխնիկական վերազինման արդյունքում այժմ ավելի քան 50 տոկոսով արագացվել է ուղևորների սպասարկման գործընթացը, իսկ շնորհիվ ավելացած ժապավենների, այժմ մաքսավորները միանգամից 6 կետից են հետևում գործընթացին, ընդ որում, ուղևորից աննկատ` տեղադրված հատուկ տեխնիկայի` «Ռապիսկան» տեսակի զննող ներսադիտակների և սարքավորումների միջոցով»:

Սամվել Սաֆարյանի խոսքերով մաքսային ձևակերպումներն արագ կատարելու համար մաքսատանն օգտագործվող տեխնիկան պարբերաբար թարմացվում է ժամանակակից տեխնոլոգիաներով. «Վերջերս ձեռք են բերվել ևս 7 համակարգիչներ, ընդլայնվել են «կանաչ», «կարմիր» ուղիները: Մաքսատանը նաև բանկային մասնաճյուղ է բացվել, ինչը հնարավորություն է տալիս սահմանված չափը գերազանցող ուղեբեռի դեպքում, ի տարբերություն նախկին կարգի, ձևակերպումները նույն պահին իրականացնել` առանց մաքսատնից դուրս գալու»:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից
Ուղևորային սրահում ներդրված մաքսային ձևակերպումներին առնչվող նորամուծությունները գործում են նաև ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում: «Ուղևորների հետ շփման ընթացքում մաքսավորը պետք է դրսևորի բացառապես բարեհամբույր և բարեկիրթ վերաբերմունք: Այդ խնդիրը գտնվում է իմ անմիջական ու հետևողական հսկողության ներքո: Չէ որ Հայաստան եկող յուրաքանչյուր այցելու կամ զբոսաշրջիկ առաջին տպավորությունը հենց այստեղից է ստանում»,- վստահեցրել է մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը:

Մաքսատան պետի տեղակալ Արմեն Պողոսյանի տեղեկացմամբ, օդանավակայանում տեսանելի վայրում տեղադրված մոնիթորներից` պարբերաբար հեռարձակվող տեսահոլովակի միջոցով ուղևորներին նաև տեղեկացվում է, թե ինչպես և որտեղ պետք է հայտարարագրվի բեռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում