Սիրիացի փախստականների թիվը հարևան 4 երկրներում մարտից ավելացել է մոտ 3 անգամ և այժմ հասնում է 112 հազարի: Այս մասին լրագրողնրին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Էդրիան Էդվարդսը:
«Հորդանանում մեր վարչության կողմից գրանցվել է 33,400 փախստական, 79 հազարը ցուցակում ներառվել են վերջին 4 ամիսներին»,- ասել է նա: Այս պահին վարչությունը գործընկեր կազմակերպությունների հետ սկսել է թագավորության հյուսիսում՝ Մաֆրակ մարզում, նոր ճամբարի կառուցումը, որը կարող է տեղավորել 113 հազար մարդու:
Էդվարդսը հայտնել է, որ Թուրքիայում գրանցված փախստականների թիվը հասել է 40 հազարի, Լիբանանում՝ 30,100-ի, իսկ Իրաքում՝ 7,900-ի: Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ փախստականների իրական թիվն ավելի շատ է, քանի որ շատ մարդիկ անցել են սահմանը, բայց դեռևս չեն գրանցվել:





































