Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստան ժամանած փորձագետների մի մասը հայտարարել է, որ 2011 թվականին Վրաստան ժամանած 3 միլիոն այցելուներից միայն 5-10 տոկոսն է հանդիսացել զբոսաշրջիկ:
Փորձագետների խոսքերով՝ Վրաստանի իշխանությունները սխալ սահմանում են կազմել «զբոսաշրջիկ» հասկացության համար և զբոսաշրջիկներ են ճանաչում բոլոր նրանց, ովքեր հատում են Վրաստանի սահմանը: Նրանք պահանջում են տարանջատել «զբոսաշրջիկ» և «այցելու» բառերը:
Սակայն Զբոսաշրջության ազգային գործակալությունը հայտարարել է, որ Վրաստան ժամանած մարդը, ով գնում է թեկուզ մեկ համբուրգեր, հանդիսանում է զբոսաշրջիկ:









































