Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին կարգադրել է «թեժ հեռախոսագիծ բացել» իշխանության մարմինների գործողություններից բնակչության բողոքներն ընդունելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին:
Թեժ գծի կարճ համարը (16980) հրապարակել են Եգիպտոսի առաջատար ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Մուրսին կարգադրել էր քաղաքացիների բողոքի համար բյուրո բացել հենց նախագահական պալատում՝ Կահիրեի կենտրոնում: Բյուրոյի մոտ միանգամից առաջացել էր բողոքավորների երկար հերթ:
Նախագահի աշխատակազմը հավաստիացնւմ է, որ բոլոր բողոքները պատշաճ կերպով ուսումնասիրվում են, իսկ քաղաքացիների խնդիրների լուծման համար գործում են տարբեր պետական կառույցներ:
Առաջիկայում կբացվի նաև կայք, որտեղ նույնպես հնարավոր կլինի բողոքել պետության ղեկավարության գործողություններից:
Փորձագետների կարծիքով՝ այդ քայլերի նպատակն է դադարեցնել ամբողջ երկրով մեկ աշխատավորների զանգվածային ցույցերը: «Մուսուլման եղբայրների» նախկին առաջնորդը նախագահ ընտրվելուց հետո մշտապես ժողովրդին ավելի մոտ գտնվելու քայլեր է ձեռնարկում: Մասնավորապես, նա հանդիպումներ է ունեցել ժողովրդական հուզումների զոհերի հարազատների հետ:











































