Երկար ընդմիջումից հետո կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան վերսկսել է մարզումները: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Դավիդը կմարզվի իր խաղընկերների հետ, բայց ավելի մեղմ գրաֆիկով:
Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Սանթոս»-ի հետ մրցավեճում Իսպանիայի հավաքականի հարձակվողը ոտքի կոտրվածք ստացավ և բաց թողեց ավելի քան 6 ամիս` չմասնակցելով նաև «Եվրո-2012»-ին:










































