Կրեմլը սպասում է Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը և հաշվի է առնում բոլոր հաղորդագրությունները, այդ թվում՝ բազմաթիվ խախտումների վերաբերյալ տեղեկությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք սպասում ենք այս վերջնական արդյունքներին։ Մինչ այդ, մենք ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ ի հայտ եկող բոլոր հաղորդագրություններին։ Մենք նաև հաշվի ենք առնում այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումները», — լրագրողներին ասել է Պեսկովը։








































