ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի քվեարկություն կանցկացնի Սիրիայում բռնությունը դադարեցնելու միջոցառումների վերաբերյալ բանաձև ընդունելու համար:
«Մենք քվեարկությունը նախատեսում ենք չորեքշաբթըի երեկոյան, սակայն եթե լրացուցիչ խորհրդատվության կարիք լինի, մենք դրան պատրաստ ենք»,- ասել է ՄԱԿ-ում մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայել Գրանթը:
Այս պահին փորձագետները և պատվիրակությունների ղեկավարներն իրենց տրամադրության տակ ունեն բանաձևի երկու նախագիծ՝ ռուսական (այն առաջարկում է երկարացնել ՄԱԿ-ի դիտորդական մանդատը Սիրիայում) և բրիտանական (պահանջում է Սիրիայի հակամարտության մասնակիցներին սպառնալ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի կիրառմամբ): Ընդ որում, առանց պատժամիջոցների Արևմուտքը հրաժարվում է երկարացնել ՄԱԿ-ի դիտորդների մանդատը, որի առաքելության ժամկետը լրանում է հուլիսի 21-ին:
Գրանթի խոսքերով՝ բանաձևի նախագծի տեքստը «վայելում է ճնշող մեծամասնության աջակցությունը. առավոտյան փորձագետնետի հանդիպմանը շատ լրացուցիչ առաջարկներ են արվել»:
«Ռուսաստանի պատվիրակությունը և Չինաստանը դեռ դեմ են 7-րդ գլխի կիրառմանը, սակայն նրանք չեն կարողանում համոզիչ պատճառաբանություն ներկայացնել՝ ինչու, և դա ներկայացնում են որպես փաստ»,- ասել է Գրանթը:
Հիշեցնենք. այսօր Մոսկվայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:











































