Դուշանբեի նոր գլխավոր հատակագծի համաձայն` քաղաքի տարածքը եռակի կմեծանա` 12.6 հազար հեկտարից հասնելով 36 հազար հեկտարի:
Այս մասին հայտնում է «Ասիա-Պլյուսը»` հղում կատարելով երկրի Շինարարության ու ճարտարապետության գործակալության ներկայացուցիչ Միրզահուսեին Սուլթանովին:
Մայրաքաղաքի ներկայիս տարածքին կմիացվեն 3 շրջաններ:
Գործակալության ներկայացուցիչները նկատել են, որ Դուշանբեի նախկին գլխավոր հատակագիծը մշակվել է դեռ 1980-ականներին` խորհրդային մասնագետների կողմից: Ներկայիս պայմաններում այն վերամշակման կարիք ունի: Վերամշակմամբ զբաղվում է ռուսական ընկերությունը, որը հայտամրցույթը հաղթել էր 2009թ.:
Դուշանբեն Տաջիկստանի խոշորագույն քաղաքն է, որը տեղակայված է երկրի արևմտյան մասում: Քաղաքի բնակչությունը, 2010թ. տվյալով, կազմում է 700 հազար մարդ:







































