Փրկարարները հայտնաբերել են ջրանցքն ընկած տղամարդու դին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի բնակիչ Ա. Ղազարյանին հուլիսի 13-ին ժամը 19.00-ի սահմաններում տեսել են «Քանաքեռ ՀԷԿ-ի» մոտակայքում և այլևս նրանից լուր չունեն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հուլիսի 14-ին, ժամը 00.05-ին:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկով:
Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ժամը 20.10-ին ջրից դուրս է բերվել Երևանի Ահարոնյան 10 շենքի 31 բնակարանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ղազարյանի դին:







































