Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որն այցով գտնվում է Մերձավոր Արևելքում: Ինչպես հաղորդում է NEWSru.co.il գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների աղբյուրներին, Քլինթոնը Երուսաղեմից պահանջել է բարի կամք դրսևորել պաղեստինցիների նկատմամբ:
Քլինթոնի հետ հանդիպմանը ներկա են եղել նաև պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, արտգործնախարար Ավիգադոր Լիբերմանը և վարչապետ Մոշե Յաալոնը:
Ավելի վաղ Քլինթոնն առանձին բանակցություններ էր վարել Իսրայելի արտգործնախարար Ավիգադոր Լիբերմանի, նախագահ Շիմոն Պերեսի և Պաղեստինի ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադի հետ: Վերջինս Քլինթոնին էր հանձնել պաղեստինյան կողմի պահանջը՝ անվտանգության ուժերի համար զենք տրամադրելու, ինչպես նաև մինչև Օսլոյի համաձայնագիրը իսրայելական բանտերում հայտնված բանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք. նույն օրը Օբաման խոստովանել է, որ Սպիտակ տան ջանքերը Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղություն հաստատելու գործում տապալվել են:








































