Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում է, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությանը թույլ չտա ստանալու սեփական միջուկային զենք։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի օրը Իսրայելում հայտարարել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար Հիլարի Քլինթոնը։
Նրա խոսքերով՝ Իրանի կողմից մինչև հիմա արված ոչ մի առաջարկություն չի կարող սկիզբ դառնալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։
Քլինթոնը անդրադարձել է նաև Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին՝ նշելով, որ Վաշինգտոնը ներկայում աշխատում է Սիրիայի հարցով նոր բանաձևի ընդունման ուղղությամբ, որն, ըստ պետքարտուղարի, «հետևանքներ կունենա Դամասկոսի համար»։
Բանակցությունների ժամանակ Քլինթոնը հատուկ շեշտել է Եգիպտոսի հետ լավ հարաբերությունների վերականգնման մասին։
Հիշեցնենք, որ Քլինթոնը Իսրայել է ժամանել Կահիրեից։







































