ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը թեև հուլիսի 14-ին էր, սակայն նշվել է 15-ին: «ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ էջմիածնին հարակից «Վան» ռեստորանում կայացած միջոցառումն իր ներկայությամբ պատվել է անգամ Սերժ Սարգսյանը:
Ընդհանուր առմամբ` հրավիրյալների թիվը կազմել է 600 հոգի, բայց նրանցից շատերը չեն մասնակցել: Մեր տեղեկությունների համաձայն՝ գեներալին շնորհավորելու չի գնացել նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Փոխարենը միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալի մտերիմ ընկերներ Սեյրան Սարոյանը, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Նոր գործընկերները ևս եղել են այնտեղ. Աժ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Խոսրով Հարությունյանը և այլք: Օրվա վերջում շքեղ հրավառություն է եղել»:








































