«ՀԺ»-ի տեղեկություններով` ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարվել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու և ազատ է արձակվելու:
«Օհանյանը պատրաստվո՞ւմ է նման բան անել: Այս հարցին ի պատասխան՝ փաստաբան Մկրտիչ Վասակյանը ասաց. «Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկում»: Վասակյանը ասաց նաև, որ եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ինքը այդ մասին կիմանա: «Նա ինձ պետք Է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրել»,- երեկ մեր թղթակցին ասել է Օհանյանի փաստաբանը և ավելացրել, որ այս պահի դրությամբ ինքը որևէ խնդրագիր չի գրել:
Հիշեցնենք, որ վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` ընդունել էր իր մեղքը պետության աոաջ: Նա մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար»:









































