Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները, հուլիսի վերջին կառավարության ձևավորումից հետո, Բրյուսելում սպասում են Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչին:
Նախատեսվում է, որ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիցա Դաչիչը կներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը հուլիսի 23-ին: Դաչիչին կառավարությունը ձևավորելու հանձնարարական է տվել Սերբիայի նոր նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը:
«Մենք շահագրգռված ենք որքան հնարավոր է շուտ Դաչիչի հետ հանդիպել և քննարկել Սերբիայի եվրաինտեգրման հարցը»,- РИА Новости գործակալությանը հայտնել է եվրոպացի մի դիվանագետ:
Նախատեսվում է, որ Դաչիչը Բրյուսել կժամանի նախարարների կաբինետի ձևավորումից մի քանի օր անց` հավանաբար հուլիսի 26-ին:
Հիշեցնենք, որ Սերբիան ԵՄ մտնելու պաշտոնական թեկնածու է, սակայն Բրյուսելի և Բելգրադի միջև ինտեգրման վերաբերյալ բանակցությունները դեռ չեն սկսվել:









































