Սիլվեստեր Ստալոնեն խոսել է իր 36-ամյա որդու` Սեյջ Ստալոնեի մահվան մասին:
E! News-ի հաղորդմամբ, դերասանն ասել է, որ երբ ծնողը կորցնում է երեխային, դրանից ավելի մեծ ցավ չկա: Նա ավելացրել է, որ խնդրում է հարգել իր տաղանդավոր որդու հիշատակը և կարեկցանք զգալ նրա մոր`Սաշայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Սեյջին մահացած էին գտել ուրբաթ օրը Լոս Անջելեսի նրա տանը:
Սիլվեստերը նաև ասել է, որ իրենք այս սարսափելի ցավը կզգան իրենց ողջ կյանքի ընթացքում:
«Սեյջը մեր առաջին զավակն էր և մեր տիեզերքի կենտրոնը և ես համեստորն աղաչում եմ թույլ տալ, որ որդուս հիշատակն ու հոգին խաղաղությամբ հանգչեն»:









































