Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է բաց թողնել Լոնդոնի Օլիմպիադան: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան մամուլը: Օլիմպիադա-2008-ի 26-ամյա չեմպիոնը դեռևս ապաքինվում է վնասվածքից:
Twitter-ի իր էջում Ռաֆայելը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի Օլիմպիական կոմիտեին` մրցաշարի բացման արարողությանը երկրի դրոշն իրեն վստահելու համար և հայտնել, որ կանի հնարավորը մրցաշարին մասնակցելու համար:






































